Պարագվայում պատմության մեջ առաջին անգամ կույր մարդը դեսպան է դարձել
Պարագվայում պատմության մեջ առաջին անգամ կույր մարդը դեսպան է դարձել: Հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Չնայած այն բանին, որ տեսողական խնդիր ունի, ուսուցիչ, լրագրող Պեդրո Ռենալդ Սանչեսը երդվել է և Դոմինիկյան Հանրապետությունում ստանձնել Պարագվայի դեսպանի պաշտոնը:
Այս պաշտոնի համար առաջադրված են եղել նաև 2 այլ թեկնածուներ : Արտգործնախարարությունը նշել է, որ 50 տարի անց Պարագվայը Դոմինիկյան Հանրպետությունում մշտական դեսպանատուն կստեղծի: Այս մասին գրում է Rambler.ru-ն: