Հունգարիայի վարչապետը մերժել է համացանցի հարկի մասին օրինագիծը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ համացանցի հարկի վերաբերյալ օրինագիծը հանվում է օրակարգից: Ինչպես հայտարարվել էր` Հունգարիայում համացանցի համար հարկ պետք է վճարվեր, որը երկրում բողոքի ալիք է բարձրացրել:
Երեքշաբթի երեկոյան, մի քանի հազար մարդ հավաքվել էր Բուդապեշտում և բողոքի ակցիա իրականացրել: Ակցիան շարունակվել է նաև երկրի այլ քաղաքներում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: