Մոսկվան կոչ է անում ուկրաինական կուսակցությունը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը խնդրել է Գերագույն դատարանին ուկրաինական «УНА-УНСО» կուսակցությունը ծայրահեղական ճանաչել: Այդ մասին հայտնել է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատարանի աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
«Դատարանը կուսումնասիրի Գլխավոր դատախազության՝ ուկրաինական (УНА-УНСО) կուսակցությունը ծայրահեղական ճանաչելու հայցը», - հայտնել է աղբյուրը:
Գլխավոր դատախազությունը խնդրում է արգելել УНА-УНСО կուսակցության գործունեությունը Ռուսաստանի տարածքում: Գերագույն դատարանի կողմից հայցի ուսումնասիրման օրը նշանակվել է 2014թ. նոյեմբերի 17-ին: