5 տարվա մեջ առաջին անգամ Լուգանսկում վառել են հավերժական կրակը
Լուգանսկում Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին հավերժական կրակ է վառվել վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ:
Հավերժական կրակը չէր վառվել Լուգանսկում վերջին 5 տարվա ընթացքում, քանի որ քաղաքը չուներ նման հնարավորություն:
«70 տարի առաջ մեր հայրերը, պապերը կռվել են հաղթանակի համար, արել են ամեն բան, որպեսզի այսօր մենք մոռանանք, թե ինչ է նշանակում ֆաշիզմ: Սակայն, ցավոք, այն աճում է և իր սերմերն է տալիս»,-ասել է ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին միջոցառման ժամանակ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: