Պաղեստինը կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել աջակցությունը միջազգային հարթակում
Պաղեստինը կոչ է անում ՌԴ-ին և միջազգային հանրությանը ամրապնդել պաղեստինցիների աջակցությունը միջազգային հարթակում, քանի որ արաբական-իսրայելական բանակցությունները, որոնք սկսվել են ավելի քան 2 տասնամյակ առաջ, մինչ այժմ արդյունքի չեն հասել: Այս մասին հայտարարել է Պաղեստինի Ազգային ճակատի գլխավոր քարտուղարի տեղակալ Տալյալ Նաջին:
«Պաղեստինի իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի իշխանությունների հետ, սակայն դրանք որևէ առաջընթացի չեն հասել: Որքա՞ն պետք է շարունակվի այս դրությունը: Պաղեստինյան կողմի հետ մենք զիջումների գնացինք, սակայն արդյունք չկա»,-ասել է Նաջին:
Այս մասին գրում է РИА Новости-ն: