ԵՄ-ն չեղյալ է համարել բելառուսական որոշ կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Եվրամիությունը չեղյալ է համարել բելառուսական մի շարք կազմակերպությունների նկատմամբ «սահմանափակող միջոցները»: Պատժամիջոցների ցուցակը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրի կայքում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Եվրոպական միության Խորհուրդը մինչև 2015 թվականի հոկտեմբերի 31-ը երկարաձգել է Բելառուսի հանդեպ «սահմանափակող միջոցները»: Պատժամիջոցների ցուցակում դեռևս կան 18 կազմակերպություն և ձեռնարկություն: