ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արդյո՞ք ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ կդրվի.Operativ.am-ի նոր սոցիոլոգիական հարցումը
Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
Նախատեսվում էր, որ անդամակցելուց հետո պետք է մաքսակետ դրվի ՀՀ և ԼՂՀ սահմանին: Հաշվի առնելով այս հանգամանքը, Operativ.am լրատվական կայքն իր պաշտոնական էջում կազմակերպել է սոցիոլոգիական հարցում, որպեսզի տեղեկանա, թե հանրությունն ինչ մոտեցում ունի այս հարցի կապակցությամբ:
Հարցման շրջանակներում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին. «ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արդյո՞ք ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ կդրվի»:
- Այո
- Ոչ
- Միևնույն է