ՓՄՁ-ն չպետք է դառնա գործիք մեծ բիզնեսներին տնտեսական դաշտ բերելու գործում. տնտեսագետ
Վերջին շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել ՓՄՁ-ների համար նախատեսված շրջանառության հարկի մասին օրենքը: Համաձայն նոր օրենքի՝ 3.5 %-ի տոկոսի փոխարեն փոքր և միջին բիզնեսի համար պետք է գործի 1 % շրջանառության հարկ:
«Արևմուտքում ՓՄՁ-ները տնտեսության շարժիչ ուժն են: Տնտեսությունը հիմնված է դրանց վրա: Մեզանում կարևոր է հասկանալ, թե ինչ չափորոշիչներ պետք է կիրառվեն ՓՄՁ-ների համար: Հայաստանում այս հարկից հատկապես կտուժեն գերփոքր բիզնեսները, որոնց համար այս հարկը մեծ բեռ կլինի»,-նշեց բանախոսը:
Տնտեսագետն անդրադարձավ նաև փաստաթղթերի հարցին՝ նշելով, որ փաստաթղթավորումը նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ այս դեպքում հնարավոր կլինի խուսափել անհայտ և կասկածելի ծագում ունեցող ապրանքներ ձեռքբերելուց: Բանախոսն ընդգծեց նաև այն միտքը, որ ՓՄՁ-ները չպետք է դառնան գործիք մեծ բիզնեսներին տնտեսական դաշտ բերելու գործում, քանի որ այս դեպքում ՓՄՁ-ներն ամենաշատն են տուժում:
Վարդուհի Ստեփանյան