Էբոլայով վարակված բուժքույրը փախուստի է դիմել
Ամերիկացի բուժքույր Քեյսի Հիքոքսը, ով էբոլա վիրուսով վարակված լինելու մեջ է կասկածվում, փախուստի է դիմել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ աղջիկն իր ընկերոջ հետ տնից դուրս են եկել և հեռացել տարածքից:
Նշվում է, որ ավելի վաղ աղջիկը հայտնել է, որ նահանգի իշխանություններին պատրաստվում է դատի տալ, քանի որ այն սենյակում, որտեղ իրեն մեկուսացրել են չի եղել հեռուստացույց և սանհանգույց: