Քերրին ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետից
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակային ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, որի պատճառը Սպիտակ տան անանուն ներկայացուցչի հայտարարությունն է դարձել:Այս մասին գրում է Rambler.ru-ն հղում անելով Reuters-ին
«Նման հայտարարություններն ազդում են ԱՄՆ-ի հեղինակության վրա: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են նման հայտարարությւոններ: Դրանք ոչ մի կապ չունենոչ նախագահի ոչ էլ իմ կարծիքի հետ:Դա խայտառակություն է, անընդունելի է», - ասել է պետքարտուղարը:
Ջոն Քերրին այս պահին միայն մեկ բարձրաստիճան պաշտոնյան է, ով ներողություն է խնդրել միջադեպի պատճառով: