Ռուսական մարդասիրական օգնությամբ շարասյունը ժամանել է Դոնբաս
Ռուսական մարդասիրական շարասյունը ժամանել է Դոնբաս: РИА Новости գործակալության հաղորդմամբ` նրանցից մեկն ուղևորվել է Դոնեցկ, երկրորդը` Լուգանսկ:
Սա արդեն չորրորդ մարդասիրական օգնությունն է Ռուսաստանի կողմից Դոնբասի համար: Առաջին երեք շարասյուններն ուղևորվել են Ուկրաինայի հարավ-արևելք, որը ներառում է ընդհանուր առմամբ 6 հազար տոննա բեռ:
100 բեռնատարով Լուգանսկի և Դոնեցկի շրջանների բնակիչների համար մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, բժշկական դեղորայք, ինչպես նաև ձմռան համար նյութատեխնիկական միջոցներ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: