Մայք Թայսոնը բռնաբարության զոհ է դարձել. Թայսոնի խոստովանության ժամը
Համաշխարհայինն լեգենդ ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հրապարակավ հայտարարել է, որ մանուկ հասակում բռնաբարության զոհ է դարձել:
«Ես 7 տարեկան փոքր երեխա էի, տղամարդը փողոցում բռնեց ինձ և սեռական ոտնձգություն կատարեց»,-Opie Radio-ին հայտնել է Թայսոնը:
Բռնցքամարտիկը վստահեցրել է հաղորդավարին, որ նման դեպք տեղի է ունեցել միայն մեկ անգամ:
«Ես փախա ծերուկից, և մինչ այսօր ես նրան չեմ տեսել:Պետք է նշեմ նաև, որ այդ ամենի համար ես չեմ ամաչում»,-ավելացրել է նա:
Այս մասին գրում է Ria.ru-ն