«Բեշմարգ»-ի 10 անդամ Թուրքիայի տարածքից արդեն մտել են Քոբանի քաղաք
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ «Բեշմարգի» 10 անդամ Թուրքիայի տարածքից արդեն մտել են սիրիական Քոբանի քաղաք:
Մինչ այդ տեղեկություններ էին ստացվել, որ«Բեշմարգ»-ի 150 անդամ Թուրքիայից կմտնեն սիրիական Քոբանի քաղաք՝ օգնելու «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին:
Քոբանիի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր է՝ հայտնվել է «ԻՊ»-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա:
Սպասվում է, որ մի քանի ժամվա ընթացքում քրդական ուժերի այլ ներկայցուցիչներ նույնպես մուտք կգործեն քաղաք: