Նապոլեոն Ազիզյանը դատի է տվել իր կնոջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այս տարվա սեպտեմբերի 16-ին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես պարզեցիք՝ նախկին պատգամավորը հայցը ներկայացրել է իր կնոջ' Լարիսա Միքայելյանի դեմ' պահանջելով առոչինչ ճանաչել ինչ-որ գործարք:
«Ժողովուրդ»-ը փորձել է նախկին պատգամավորի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանից պարզել, թե ինչ խնդիր ունի պատգամավորն իր կնոջ հետ, որ դիմել է դատարան:
«Կեղծ պայմանագիր է եղել, դիմել են դատարան' այն կարգավորելու համար»: Իսկ թե ինչ պայմանագիր է եղել ամուսինների մեջ, Լեռնիկ Հովհաննիսյանը չցանկացավ մանրամասնել' ասելով, որ շուտով վճիռը կհրապարակվի, կիմանանք»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: