Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 8-ի կապակցությամբ ողջունել է Գալուստ Սահակյանին
Operativ.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ ասաց. «Իմ կողմից հարգված նախագահ Սերժ Սարգսյանը, ով գործող նախագահ է մինչև ապրիլի 9-ը, ոչ թե մեր պահանջով պետք է հրաժարական տա, այլ ինքը պիտի խնդրի, որ թույլ տվեք հրաժարական տամ: Պիտի կրկնեմ, մինչև վերջ մենք հրապարակում ենք, թատրոնում, ավտոբուսում, համալսարաններում մենք ամեն տեղ ենք, և մեզնից խուսափել դուք չեք կարող և հենց դրանում է մեր ուժի, մեր շարժման, մեր հաղթանակի գաղտնիքը: Ամեն մեկը դարձել է սեփականատեր մեր երկրի, մեր հայրենիքի, մեր հաղթանակի: Սա Րաֆֆիի շարժումը չէ, արդեն հայ ժողովրդն ասել է` սա իմն է: Ասում են անկանոն է, անծրագիր է, բայց թող հստակ լինի անկասելի է, ձեր համար գուցե նաև անկանխատեսելի է, բայց հայ ժողովրդի համար արդեն հաղթանակը տրված է: Հիմա շատ շուտով «Հանրապետական» կուսակցությունը դառնալու է փոքրամասնություն ամեն տեղ, և դա պետք է իրենց համար և Հայաստանի համար: Պարոն Գալուստ Սահակյանը, ողջունենք Գալուստ Սահակյանին Մարտի 8-ի կապակցությամբ: Ոչ միայն երիտասարդները են մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ ասում, այլ նաև ինքը: Դուք վաղը փոքրամասնության մեջ եք լինելու, ընդունեք Ձեր տեղը, պարո'ն Սահակյան: Ինքն ասել է, որ Րաֆֆին ինչ-որ մանկական երազանք ունի նախագահ դառնալու, ես չգիտեմ նրա երազանքն ինչ է, բայց իմ երազանքն է տեսնել, որ իմ երկիրն ազատ է, անկախ, միացյալ, իրավական և սահմանադրական: Մենք ամեն տեղ ենք, բայց ես ձեզ ասում եմ հրապարակը մեր առանցքն է, Հայաստանում, Սփյուռքում, Արցախում: Մեր պայքարը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի միասնության, ազատության համար է: