Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր սկանդալ է հասունանում
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում նոր ներդրված Կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավականին մեծ սկանդալ պայթել։
Բանն այն է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները։
Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները նախ պետք է գնան պետբյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին։
Ապրիլ ամսից սկսած քաղաքացիների աշխատավարձերից այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե, սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: