Ե՞րբ է ազատությունը հայտնվել մարգինալ վիճակում
«Առավոտ» թերթը գրում է. «Որպեսզի հասարակությունը կրկին վերադառնա 80-ականների երկրորդ կեսի շարժումների արժեքներին, որպեսզի դրանց գաղափարները դադարեն լուսանցքում լինելուց, պետք է, թեևս հասկանալ, թե երբ և ինչպես ենք մենք դրանք կորցրել:
Այստեղ բազմաթիվ վարկածներ կան, որոնք, բնականաբար, մեկ համակարգչային էջում հնարավոր չէ շարադրել:
Ոմանք ասում են, որ 90-91թթ.-ին, թողնելով, որ նախկին կոմունիստները գան նոր Հայաստանի պետական համակարգ,«Ղարաբաղ» կոմիտեն չպահանջեց, որ նրանք ապաշխարհեն, և չպնդեց գնահատական տալ նախորդ՝ խորհրդային համակարգին:
Կամաց-կամաց՝ 94-95թթ.-ից սկսած, հենց այդ մարդիկ ձեռք բերեցին որոշիչ ազդեցություն, և երկիրը հիմնականում վերադարձավ իրենց՝ նախկին կոմունիստներին ծանոթ, թեև փոքր-ինչ ձևափոխված կառավարմանը:
Ոմանք էլ ասում են, որ կումունիստական Պոլիտբյուրոյի անդամ Ելցինը նույն 80-ականների կեսերին կտրեց իր կապերն անցյալի հետ, իսկ ՊԱԿ-ի աշխատակից Պուտինը պահպանեց և ամրացրեց այդ կապերը՝ կրկին արթնացնելով իր ժողովրդի կայսերական հավակնությունները:
Դե, իսկ եթե Մոսկվայում փռշտում են, Հայաստանում համաճարակ է սկսվում»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: