Ռուբեն Հայրապետյանի նոր բիզնեսը Արցախում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես գործունեություն է ծավալել:
Ըստ տեղեկությունների՝ նա Շուշիում նոր հյուրանոցային համալիր է սկսել կառուցել:
Այն տարածքը, որտեղ լինելու է նորակառույց համալիրը, կոչվում է «Իսաբուլախի շրջան» (Իսահակի աղբյուր): Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը նոր է սկսել համալիրի շինարարական աշխատանքները»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: