Իսրայելի կողմից Երուսաղեմի արևելքում բնակավայրերի կառուցումը միջազգային իրավունքի խախտում է. Մոգերինի
Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով նոյեմբերի 1-ից կզբաղեցնի միջազգային և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցչի պաշտոնը, քննադատել է Իսրայելի ծրագիրը Երուսաղեմի արևելքում 1000 նոր բնակավայր կառուցելու շուրջ:
«Նման որոշումը ոչ միայն անօրինական է, այլև խախտում է միջազգային իրավունքը՝ կասկածի տակ դնելով Իսրայելի կառավարության անկեղծությունը պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի լուծման հարցում»,-հայտարարել է Մոգերինին:
Այս մասին գրում է ТАСС-ը: