ԴԺՀ իշխանությունները սպասում են մարդասիրական օգնության ժամանմանը
Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանից Դոնեցկ կժամանի մարդասիրական օգնությամբ շարասյունը: Այս մասին հաղորդում է Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության մամուլի կենտրոնը:
«Մարդասիրական օգնությունն իր մեջ ներառում է ուկրաինական բանակի կողմից փլուզված Դոնեցկի դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների վերականգնման համար անհրաժեշտ պարագաներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: