Ռուսաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել սիրիական կարգավորման հարցում. Չուրկին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել սիրիական կարգավորման տարբեր ձևաչափերում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի հետ: Այս մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մենք պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել և կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրային համատեղ գործունեություն ծավալել»,-ասել է Չուրկինը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: