Պորոշենկոն և Մերկելը քննադատել են ԴԺՀ և ԼԺՀ ընտրությունները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել են Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների մտադրությունը՝ նոյեմբերի 2-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը:
Պորոշենկոն ընդգծել է, որ Դոնբասում առաջիկա ընտրությունները հակասում են Մինսկի համաձայնագրին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ԴԺՀ և ԼԺՀ ընտրությունները սպառնում են Դոնբասի խաղաղ գործընթացին:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: