Իրանը մոտակա շաբաթվա ընթացքում «դժվար որոշում» կկայացնի. Ջոն Քերրի
Մոտակա շաբաթվա ընթացքում Իրանը կարող է «դժվար որոշում» կայացնել միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 24-ը Իրանի միջուկային ծրագրի շուրջ որոշում կայացնելու վերջնական ժամկետն է:
«Մենք շատ զգույշ կլինենք, և ամեն ինչ կհիմնվի փորձագետների առաջարկների վրա»,-նշել է Քերրին:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: