Համաշխարհային բանկը $100 մլն կտրամադրի Էբոլայի դեմ պայքարող բուժաշխատողներին
Հինգշաբթի օրը Համաշխարհային բանկը հայտարարել է, որ $100 մլն կտրամադրի Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարող բուժաշխատողներին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Որոշումը կայացվել է Գվինեայում, Լիբերիայում և Սյերրա-Լեոնեում բուժաշխատողների թիվն ավելացնելու կոչի հետ կապված:
ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ մոտակա ամիսներին այդ երկրներին անհրաժեշտ կլինի 700-1000 աշխատող Էբոլայով վարակվածների բուժման համար:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: