Մոսկվայի հարավում 800 միգրանտ է ձերբակալվել
Մոսկվայի ոստիկանությունը «Միգրանտներ-2014» արշավի ժամանակ ձերբակալել է 812 ներգաղթյալների, ովքեր ժամանել են Կենտրոնական Ասիայից: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն:
«Ոստիկանության աշխատակիցները ստուգել են 763 օբյեկտներ, այդ թվում 14 հյուրանոց և հանրակացարաններ, 49 ավտոկայանատեղի, 21 բար-սրճարան, 5 արդյունաբերական գոտի և 9 շինարարական հրապարակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Որոշում է ընդունվել 73 հոգու արտաքսել, իսկ 14-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: