Լեռնային Ղարաբաղի հարցում հակամարտող կողմեր պետք է ձեռնարկեն կառուցողական քայլեր. Պսակի
ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերին կոչ է անում ձեռնարկել կառուցողական քայլեր հակամարտությունը խաղաղ լուծելու համար: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակիին:
«Կողմերը կարող են ապավինել իմպուլսի վրա, որը ձեռք են բերել 3 նախագահների հանդիպման ժամանակ»,-հայտարարել է Պսակին:
Ըստ Պսակիի` հակամարտող կողմերը պետք է կիրառեն վստահության միջոցառումներ և կիսել այն համոզմունքը, որ շատ բանի հնարավոր է հասնել երկխոսության միջոցով: