ՌԴ ՆԳ նախարարը հրաժարակա՞ն է տվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի տիրապետում այնպիսի տեղեկության, որի համաձայն ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ իբրև թե ՌԴ ՆԳ նախարարը հրաժարական է տվել:
«Ես այդ մասին տեղեկություն չունեմ»,-հայտարարել է Պեսկովը: