«Газпром»-ի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսական «Газпром» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ներկայումս եռակողմ ձևաչափով անցկացվող գազային բանակցություններում դադար է տրված, սակայն դրանք կրկին կվերսկսվեն, եթե Ուկրաինան և Եվրահանձնաժողովը համաձայնեցնեն ֆինանսական երաշխիքները: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Ներկա դրությամբ ստորագրման համար պատրաստ են Ռուսաստան-Ուկրաինա-Եվրահանձնաժողով և Եվրահանձնաժողով-Ուկրաինա ձևաչափով արձանագրություները: