Սարգսյանը և Ալիևը գրեթե «ընկերներ» են դարձել. ֆրանսիական Le Monde պարբերական
Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը, որը տեղի էր ունեցել Փարիզում:
Մասնավորապես Le Monde պարբերականը գրել է. «Ոխերիմ թշնամիներ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանկարծակիրորեն դարձել են «ընկերներ»: Սակայն մինչ շոշափվելը Լեռնային Ղարաբաղի հարցը, նրանք իրար դիմել են ոչ պաշտոնական: Ո՞վ է պատասխանատու այս հրաշքի համար: Միգուցե Ֆրանսուա Օլանդը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: