Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը դրական քայլ է. Մալենա Մարդ
Փարիզում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը դրական քայլ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«Նման բարձր մակարդակով հանդիպումները կարևոր են ստատուս քվոյի փոփոխության, նաև հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից»,-հայտարարել է Մալենա Մարդը: