«Նաիրիտը»՝ հերթական փորձության առաջ
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որը դեռ պետք է ներակայացներ օգոստոսի վերջին, ապա՝ սեպտեմբերի 15-16-ին, ապա՝ սեպտեմբերի վերջին…
Սույն «փաթեթ» կոչվածի բուն բովանդակությունը բաղկացած է ընդամենը 2 էջից:
Ընդ որում, դրանում ներառված առաջարկությունները ոչ թե գործարանի վերագործարկման, այլ բոլորովին այլ նպատակ են հետապնդում: Առաջարկվում է զգալիորեն կրճատել աշխատակազմը և առաջին հերթին՝ կենսաթոշակի տարիքի աշխատակիցներին:
Արդյունքում՝ ներկայից 2246 աշխատակցից կարող են գործարանում մնալ 478 աշխատակիցներ: Այս արտոնյալների աշխատավարձի և գործարանի պահպանության, անվտանգության անհրաժեշտ միջոցաառումների իրականացման համար կհատկանցնեն մոտ 365 հազար դոլար:
Թե որտեղի՞ց է կառավարությունը հայթայթելու այդ գումարը՝ պարզ չէ: Սակայն խնդիրը միայն դա չէ: Այս փոփոխությունների արդյունքում «Նաիրիտը» կզրկվի իր հիմնական մասնագետներից, այսինքն՝ կգլխատվի»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: