Կառավարությունը մտադիր է ռեստորան գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «»Արարատ» ռեստորանը՝ 3 մլն 200 հազար դոլար արժեքով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առնվազն մինչև 2015թ.-ի դեոկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել:
Այսինքն՝ մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության անդամներն այլևս կարող են «Արարատ» ռեստորանում, « հաց ուտել» և իրենց զգալ ինչպես տանը:
Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած՝ «օբշյագինը»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: