Զարմանում եմ որոշ մարդկանց, հնարամտության ասեմ, մտածողության, թե դրանց բացակայության վրա
Զարմանում եմ որոշ մարդկանց, հնարամտության ասեմ, մտածողության, թե դրանց բացակայության վրա: Կան մարդիկ, ովքեր միկրո ինֆարկտ են ստանում, երբ կարդում են ինչ-որ հոդված, կամ պարզապես գրառում, ու էս միկրո ինֆարկտը ուղեկցվում է ցինիկ հումորներ անելով, դեմքին ջղաձգական ժպիտ տալով, ու սրանք ոչ իրենց ճերմակ մազերից են ամաչում, ոչ էլ իրենց տարիքից:
Մարդ եթե դժգոհ է իր ֆեյսբուքյան ընկերոջից, ապա նրան հեռացնելուց հետո չի կարելի ցեխ շպրտել նրա հետևից: Նորմալ մարդը կամ ըմբուռնումով է վերաբերվում այդ գրառումներին, կամ լուռ հեռանում է: Իսկ կան մարդիկ, որոնք հեռանալով ընկերների ցանկից, սկսում են նախկին ընկերներին փնովել ու զարզախոսել նրանց հետևից, ու այս ժամկետանց ստատուսագիրները չեն ցանկանում հետ մնալ իրենց վերդրյալներից, ու շարունակում են զառանցել: (Ձեր բառապաշարով եմ գրում, որովհետև դա ձեզ հոգեհարազատ է): Չի կարելի, մի չափեք ու դատեք ուրիշներին ձեր արշինով, դուք այսպես վիրավորում եք նորմալ մարդկանց:
Մի խոսքով, ինչպես ժողովուրդն է ասում՝ « կատվի խաղը՝ մկան մահը», այս դեպքում՝ օրինախախտ ստատուսագիրը չկարողացավ ճողոպրել պատասխանից:
Հ.Գ. Նորից ձեր բառապաշարով ասեմ, գրողի ծոցը գնաք, ու «դավայ դասվիդանիյե....»:
Մհեր Միրզոյան, ֆեյսբուք: