Անավարտություն
Անավարտությունը հոգեվիճակ է, որը թագավորում է տրամադրության, հույզերի ու օրվա վրա:
Անավարտությունը չհասկացվածություն է, երբ դու եւ մերձավորդ, դու եւ բնությունը կարող եք տարբեր լեզուներով խոսել ու գժտությունը հարաբերություն դարձնել…
Օրը մոտենում է վերջին՝ առանց վերջակետի…
Օրը դառնում է անցյալ՝ պատմության չարժանանալով…
Օրն անավարտ էլ կմնա, որովհետեւ սկիզբ ու վերջ չուներ…
Սուրեն Սուրենյանց, ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=737819916267555&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1&theater