Ռուսաստան է տեղափոխվել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» լրատվական գործակալությանը, այսօր ժամը 6-ի չվերթով Մադրիդից Ռուսաստան է տեղափոխվել «օրենքով գող» 61-ամյա Զաքար Կալաշովը, ով քրական աշխարհում առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում նրան դիմավորել են Ռուսաստանի ՆԳՆ-ի պաշտոնյաները: Շաքրոյի վերադարձը հիմնականում միտված էր այն քայլին, որ վերացնեն քրեական աշխարհում տիրող հակամարտությունը, որը շարունակում է ավելի քան 7 տարի: Փաստացի, քրեական աշխարհում հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ ձերբակալել են Շաքրոյին, որից հետո խնդիրներ է առաջացել վերջինիս ակտիվների հետ կապված:
Իսկ մինչ այդ, լինելով մեկուսացված լինելով իսպանական բանտում, Կալաշը չի մասնակցել հրավիրվող ժողովներին և համակրանք չի ցուցաբերել որևէ կողմի նկատմամբ: Զաքար Կալաշովը չի հանդիսանում իրավահաջորդ ժառանգորդ, այլ պարզապես քրեական աշխարհում հսկայական կայսրություն ձեռք բերած Դեդ Հասանի կայսրության վերահսկիչն է: Նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ դեռ ողջ էին Դեդ Հասանը և Յապոնչիկը, Շաքրոն ոչնչով չի զիջել նրանց: