Հոկտեմբերի 29-ին կեսգիշերը Մոսկվայում ներկայացվել է Մունդիալ 2018-ի տարբերանշանը
Հոկտեմբերի 29-ին կեսգիշերը Մոսկվայում ներկայացվել է Մունդիալ 2018-ի տարբերանշանը։ Այն առաջին անգամ ուղիղ եթերում ցուցադրել են Միջազգային տիեզերակայանում գտնվող ռուս երեք տիեզերագնացները:
Ներկայացնելուց անմիջապես հետո այն հայտնվել է Մոսկվայի Մեծ թատրոնի շենքի դիմապատին։
«Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ուղիղ եթերում տարբերանշանը ներկայացրել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և 2006 թվականի աշխարհի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Կանավարոն։
Տռարբերանշանն իր մեջ ներառում է խորհրդային տիեզերագնացների թռիչքները, ռուսական սրբապատկերների կատարման տեխնիկան, ֆուտբոլի հանդեպ համաշխարհային սերը։