ԼՂՀ նախագահի պաշտոնի հավակնորդը ԱԱԾ պետ կնշանակվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը շուտով ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է ԱԱԾ պետ: Երեկ տեղեկացանք, որ Ղարամյանը հրաժարական է տվել:
Նոր նշանակումը դեռ չկա:
ԱԱԾ պետի պաշտոնը, սակայն, նրա կարիերայի գագաթնակետը չի լինելու:
Ժամանակին Բակո Սահակյանի տեղակալ աշխատած Ղարամյանը նրա մտերիմներից է և ԼՂՀ նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից՝ 2017թ.-ին կայանալիք ընտրություններում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: