Վրաստանի վարչապետը առաջարկել է աբխազներին և օսերին ինքնավարություն Վրաստանի կազմում
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին առաջարկել է ինքնավարություն աբխազներին և օսերին Վրաստանի կազմում: Այս մասին նա հայտարարել է՝ ամփոփելով «Վրացական երազանք» կոալիցիայի կառավարման արդյունքներն երկու տարվա ընթացքում:
«Դուք ունեիք ինքնավար հանրապետություն, և մենք նույնպես ինքնավարություն ենք առաջարկում, սակայն միասնական, ուժեղ Վրաստանի կազմում: Եվ մենք խաղաղ կապրենք: Սա իմ կողմից ևս մեկ եղբայրական առաջարկ է»,-նշել է վարչպետը՝ դիմելով աբխազներին և օսերին:
Այս մասին գրում է РИА Новости-ն: