«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հնարավոր է որակազրկվի
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հնարավոր է որակազրկվի: Որակազրկման պատճառ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մարկ Նոուբլի դեմ կոպիտ խաղ է ունեցել:
Որակազրկման արդյունք կհանդիսանա այն հանգամանքը, որ ֆուտբոլիստը կզրկվի առաջիկա երեք խաղերին մասնակցելու հնարավորությունից: Ագուերոյի և Նոուբլի բախման դրվագում հանդիպման գլխավոր մրցավարն անգամ կանոնների խախտում չի արձանագրել: