Իտալական ֆուտբոլն այժմ լրջագույն ճգնաժամ է ապրում. Անդրեա Անյելի
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին կարծիք է հայտնել, որ Իտալական ֆուտբոլն այժմ լրջագույն ճգնաժամ է ապրում:
«Բիանկոներիների» ղեկավարի խոսքերով՝ ակումբները հանդիպումների հաճախելիության ու ֆինանսավորման մակարդակի շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած:
«Անգլիան, Գերմանիան և Իսպանիան մեզ գերազանցում են մի շարք ցուցանիշներով՝ եկամուտներով, կայունությամբ, մարզական արդյունքներով և ՈւԵՖԱ-ի վարկանիշով:
Մենք այժմ վարկանշային 4-րդ տեղի համար պայքարում են Պորտուգալիայի հետ:
Մեր գլխավոր մրցակիցները՝ «Ռեալը», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», մեզ վաղուց շրջանցել են»,-ասել է Անյերը: