«Ռեալ»-ը գերազանց խաղ ցուցադրեց. Բեյլ
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը տպավորված է թիմակիցների ցուցադրած խաղից: Բեյլը տեղի ունեցած խաղը բաց է թողել, քանի որ վնասվածք ուներ:
«Տղաներն անկրկնելի հանդիպում անցկացրին: Անհամբերությամբ սպասում եմ խաղադաշտ վերադառնալու հնարավորությանը: «Ռեալ»-ը գերազանց խաղ ցուցադրեց»,-ասել է Բեյլը:
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի տուրի շրջանակներում կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է «արքայական ակումբ»-ի' 3:1 հաշվով հաղթանակով: