Հոկտեմբերի 29-ին գազի վերաբերյալ բանակցությունները դրական արդյունքի կհանգեցնեն. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակնկալում է, որ հոկտեմբերի 29-ին գազի մասին բանակցությունների դրական արդյունքի կհանգեցնեն: Այս մասին գրված է Պորոշենկոյի թվիթերում:
«Ամենայն հավանականությամբ, արդեն չորեքշաբթի օրը գազի վերաբերյալ բանակցությունների ժամանակ համաձայնության կգան կողմերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս են հայտնել, որ գազի վերաբերյալ բանակցությունների ժամանակ վերջնական պայմանավորվածության կգան կողմերը: