Քադիրովը հայտնել է երկու անհայտ ահաբեկիչի ոչնչացման մասին
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտնել է, որ օպերատիվ-հետախուզական ծառայության հետախուզական գործունեության արդյունքում ոչնչացվել է մեկ ապօրինի զինված ահաբեկիչ և վիրավորվել մեկ այլ մարդ: Այս մասին գրում է ТАСС-ը:
Քադիրովի խոսքով, ավելի վաղ ստացվել է օպերատիվ հաղորդագրություն այն մասին, որ Քադիյ-Յուրտ և Էնգել-Յուրտ գյուղերում հայտնաբերվել է երկու անհայտ ահաբեկիչ:
«Ձերբակալելու ժամանակ ահաբեկիչներից մեկը դիմադրություն է ցուցաբերել, այդ պատճառով և սպանվել է: Միջոցներ են ձեռնարկվել բացահատելու նրանց ինքնությունը: Տեղեկություն կա այն մասին, որ երկրորդը վիրավորվել է և փնտրվում է», - ասել է Քադիրովը: