Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել քաղաքացիներին Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ քվեարկել նրա օգտին ում անձամբ իրենք են ցանկանում, այլ ոչ թե ինչ-որ մեկի դրդմամբ կամ գումարով ձայնը վաճառել ինչ-որ մեկին: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Մեզ մոտ ընտրության լայն հնարավորություն է: Քարոզարշավի ժամանակ իշխանությունն ապահովել է արդար ընտրություն: Այն լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին», - ասել է Պորոշենկոն:
«Ընտրեք ըստ ձեր խղճի: Պարզապես հիշեք, նրանք, ովքեր վաճառել են իրենց ձայնը հանցագործություն է», - ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի խորհրադարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: