Մավրիտանիան կուժգնացնի Մալիի հետ սահմանի վերահսկողությունը Էբոլայի հետ կապված
Մավրիտանիայի իսլամական պետության կառավարությունը հայտարարել է Մալիի հետ սահմանում վերահսկողության ուժգնացման մասին, ինչը պայմանավորված է Էբոլա մահացու վիրուսի տարածմամբ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Մավրիտանիայի առողջապահության նախարարի խոսքով` Մալիի հետ սահման են ուղարկվել բժշկական և ադմինիստրատիվ խմբեր:
Գործակալության փոխանցմամբ` Մավրիտանիայի իշխանությունների որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մալիում երկու տարեկան երեխա էր մահացել, ում մոտ ախտորոշվել էր Էբոլա վարակը: Այս մասին գրում է РИА Новости-ն: