Եգիպտոսի նախագահը մեղադրել է արտաքին ուժերին Սինայի ահաբեկչության մեջ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսին մեղադրել է արտաքին ուժերին Սինայում ահաբեկչական հարձակման մեջ:
«Ահաբեկչությունն իրականացվել է դրսի աջակցությամբ, որը նպատակ ուներ կոտրել եգիպտացիների կամքն ու տապալել մեր պետությունը,-հայտարարել է Եգիպտոսի նախագահը ժողովրդին ուղղված ելույթի ժամանակ:
Նա նաև նշել է, որ այժմ Եգիպտոսը պատերազմ է մղում իր գոյությունը պահպանելու համար: Այս մասին գրում է ТАСС-ը: