Քրդական աշխարհազորայինները ազատագրել են Քոբանի քաղաքի մի քանի մարզ
Ինքնապաշտպանության քրդական ուժերը անցել են սիրիական Քոբանի քաղաք (Թուրքիայի սահմանին, Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա) և ազատագրել մի քանի մարզ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ուժայիններից:
Քրդական ժողովրդավարական միություն կուսակցության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` աշխարհազորայինները վերահսկողություն են հաստատել Շաիրի ռազմավարական բարձունքի վրա և շարժվում են հարավ-արևելյան ուղղությամբ: Այս մասին գրում է ТАСС-ը: