Մոսկվան կողմ է Մինսկի համաձայնագրերի իրականացմանը. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս ի շահ Միսնկի համաձայնագրերի հետևողական իրականացման, իսկ արտաքին «խաղացողները» պետք է նպաստեն դրան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կողմ ենք այն բանին, որ Մինսկի համաձայնագրերը իրականացվեն, դրանք շատ կարևոր համաձայնագրեր են, քանզի առաջին անգամ Կիևի իշխանություններն ու աշխարհազորայինները հարավ-արևելքում համաձայնության են եկել իրավիճակի կարգավորման շուրջ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ»,-ասել է Լավրովը:
Այս մասին գրում է ТАСС-ը: