Չինաստանում հանքի փլուզման հետևանքով 16 մարդ է զոհվել
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրումչի քաղաքի մերձակայքում ածխի հանքի փլուզման հետևանքով առնվազն 16 մարդ զոհվել, իսկ 11-ը` տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլատակների տակ 20 հանքափոր է շարունակում մնալ:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` տեղական ոստիկանությունը հետաքննություն է վարում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: