Ուկրաինայի ուժայինները քսան անգամ խախտել են հայտարարված հրադադարի ռեժիմը.ԴԺՀ-ի շտաբ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` նախօրդ գիշեր ուկրաինայի ուժայինները քսան անգամ խախտել են հայտարարված հրադադարի ռեժիմը` ծանր հրետանուց կրակ բացելով բնակելի թաղամասերի ուղությամբ, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ ևս ինը` վիրավորվել: Համապատասխան հաղորդագրություն այսօր տարածվել է ԴԺՀ-ի շտաբի կողմից: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Շփման գծում ուկրաինական զորքերն ակտիվացրել են ռազմական գործողությունների իրականացումը: Գիշերվա ընթացքում ուկրաինական կողմից առնվազն 20 անգամ հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել», - ասվել է տարածված հայտարարության մեջ: